Հայաստանի և Լիբանանի ռազմական կապերը խորն են. Լիբանանի պաշտպանության նախարար |shantnews.am|

shantnews.am։ «Ես առաջին անգամ եմ Հայաստան գալիս որպես Լիբանանի պաշտպանության նախարար, և այստեղ եմ իմ ընտանիքի հետ, քանի որ իմ ընտանեկան կապերը շատ խորն են»,- այսօր ՀՀ ՊՆ-ում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ ասել է Լիբանանի պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբը:

Նրա խոսքով` ՀՀ և Լիբանանի միջև ռազմաքաղաքական հարաբերությունները խորն են, և կյանքի են կոչվում տարբեր համաձայնագրերով նախանշված ռազմական գործակցության կետերը:

«Մենք քննարկել ենք հետախուզական տեղեկատվության փոխանակման հարցեր, և դա շատ կարևոր է մեզ համար: Դա մեզ կօգնի ամրապնդել մեր զինված ուժերը»,- ասել է Լիբանանի պաշտպանության նախարարը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով