Պարո՛ն Թովմասյան, Դուք Սահմանադրական դատարանը չեք, Դուք ընդամենը 1 անդամ եք այդ դատարանի․ Սիմոնյան |shantnews.am|
10:53 - 03 հոկտեմբերի, 2019

Պարո՛ն Թովմասյան, Դուք Սահմանադրական դատարանը չեք, Դուք ընդամենը 1 անդամ եք այդ դատարանի․ Սիմոնյան |shantnews.am|

shantnews.am: Ազգային ժողովում Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ անդամի լիազորությունները դադարեցնելու նախաձեռնության քննարկման ժամանակ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ասաց, որ Թովմասյանն այս օրերին հերթական քաղաքական դիրքորոշումներն է արտահայտել, ինչն անթույլատրելի է։

Սիմոնյանը մեջբերեց, որ Թովմասյանը հայտարարել է, որ այս նախաձեռնությամբ փորձ է արվում չեզոքացնել միակ մարմինը, որ քաղաքական որոշումներին կարող է ստոպ ասել։ Սիմոնյանը հակադարձեց Թովմասյանի այս խոսքերին։

«Պարո՛ն Թովմասյան, Դուք Սահմանադրական դատարանը չեք, Դուք ընդամենը 1 անդամ եք այդ դատարանի։ Մի՛ վերագրեք Ձեզ այդ ողջ դատարանի ֆունկցիան։ Մի՛ փորձեք դրանով չակերտավոր «հանցակից» սարքել Սահմանադրական դատարանի մյուս անդամներին, դատավորներին»,- ասաց Սիմոնյանը։

Փոխխոսնակը նաև ավելացրեց, որ դատավորը, դատարանի անդամը պետք է վստահություն վայելեն հանրության շրջանում, իսկ Թովմասյանը նման վստահություն չի վայելում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել