«Հերթական սիրալիր և անվճար հուշումը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին և դատական բանդայի անդամներին։
Հրայր Թովմասյան, քանի շուտ է, գլխիդ ճարը տես, Դավիթ Գրիգորյանի՝ քեզ ուղարկած ծանրոցը ետ ուղարկիր իրեն ու հրաժարականիդ դիմումը գրիր»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետ, Հանրային խորհրդի անդամ Ստյոպա Սաֆարյանը՝ նշելով պատճառները, թե ինչու պետք է Թովմասյանը հրաժարական տա:
1 - Այսօր փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն, ՀՔԾ ու այլ մարմիններ՝ մայիսի 20-ին դատավոր Դ. Գրիգոյանի կայացված որոշման հակաօրինականության ու հակասահմանադրականության վերաբերյալ, ու քրեական գործի հարուցումը 7 սարի հետևում չէ, քանզի վասնզի հաղորդագրության մեջ թվարկված ու ներկայացված ապացույցներն առ այն, որ դատավորը գործել է կամայականության ու ինչ-ինչ շահագրգռությունների դաշտում՝ ոտատակ տալով օրենք ու Սահմանադրություն, այլևս անառարկելի է:
2- ՀՀ վճռաբեկ դատարանն այսօր ձեզ բոլորիդ, ՀՅԴ ասած՝ դեղին քարտ ցույց տվեց՝ մեղադրելով սահմանադրորեն ձեզ վերապահված շրջանակները գերազանցելու մեջ,
3- ԶԼՄ-ներով հրապարակվել են քեզ Սահմանադրության ու օրենքների պահանջների խախտումով ՍԴ անդամ, ապաև նախագահ նշանակելու փաստեր ու ապացույցներ՝ տրամադրված ԱԺ աշխատակազմից, ու բացառված չէ, որ քո հարցերն ավելի արագ լուծվեն ԱԺ-ում ՍԴ անդամի ընտրության ու ԱԺ համապատասխան որոշման չեղյալ համարելու տեսքով,
4- ՀՅԴ, ՀՀԿ, Քոչարյան միասնական ջանքերով, ահռելի միջոցներով կազմակերպված հանրահավաքին մի քանի հարյուր մարդ մասնակցեց ու քաղաքական հարթության վրա հենարան չունես:
5- Արագացված անցումային արդարադատությունը և վեթինգը պաշտոնապես սկսվում են վաղվանից, երբ Խորհրդարանը, կարծում եմ, հրավիրված լսումների հիման վրա նաև ԱԺ որոշում կընդունի այն նախաձեռնելու ու դրա ժամկետների մասին:
6- Շուտով մենք հուժկու հանրահավաքով ձեզ հյուր կգանք ավելի մանրամասն բացատրելու եղելությունը՝ Պոլինա Գագարինայի Кукушка, Драмы больше нет, Спектакль окончен և Թաթայի "Տեսա՞ր ինչ եղավ" երգացանկով:
Դուք արդեն շրջափակված եք...
Նայիր Արամ Սիմոնյանին ու հասկացիր, թե ինչ պետք է անես... »
comment.count (0)