Գեղարքունիքից կառավարության քննարկմանն է ներկայացվել 135 սուբվենցիոն ծրագրային հայտ
12:00 - 10 փետրվարի, 2020

Գեղարքունիքից կառավարության քննարկմանն է ներկայացվել 135 սուբվենցիոն ծրագրային հայտ

ՀՀ Գեղարքունիքի մարզի  համայնքներից 2020 թվականի համար ՀՀ կառավարություն է ներկայացվել 135  նպատակային  եւ հիմնավորված սուբվենցիոն ծրագրային հայտ: 

Դրանցից 35-ը վերաբերում են ներհամայնքային փողոցների ասֆալտապատմանը,11-ը՝ հրապարակների, պուրակների,  մայթերի կառուցմանը եւ եզրաքարերի տեղադրմանը, 32-ը՝ խմելու եւ ոռոգման  ջրագծերի վերանորոգմանը, ջրամատակարարման ցանցերի անցկացմանը, խորքային հորերի մաքրմանը,  ջրահեռացման համակարգերի կառուցմանը եւ վերանորոգմանը, գաբիոնե հենապատի կառուցմանը, 31-ը՝ բազմաբնակարան շենքերի տանիքների եւ մուտքերի,  մանկապարտեզների, հանդիսությունների սրահների վերանորոգմանը,  մշակույթի տների եւ մանկապարտեզների գույքի ձեռքբերմանը, խաղահրապարակների կառուցմանն ու  կահավորմանը,  երաժշտական, արվեստի, մարզադպրոցների և  համայնքային կենտրոնների հիմնանորոգմանը, 23-ը՝ փողոցային  լուսավորության ցանցերի կառուցմանը և ընդլայնմանը,  ֆոտովոլտային կայանների, լուսատուների և արևային ջրատաքացուցիչների տեղադրմանը,  2-ը՝ գազիֆիկացմանը և ջերմամեկուսացման համակարգի տեղադրմանը, 1-ը՝  բազմաֆունկցիոնալ ամբարձիչ էքսկավատորի ձեռքբերմանը:

Նշված ծրագրային հայտերի գումարի չափը նախնական հաշվարկներով կազմում է շուրջ 6 միլիարդ 390 մլն դրամ: Նախորդ տարվա համեմատ այս տարի Գեղարքունիքի մարզում ծրագրային հայտերի թիվն ավել է 31-ով: Ավելացել է նաեւ հայտ ներկայացրած համայնքների թիվը: Ընդհանուր հաշվարկներով՝ Գեղարքունիքի մարզի 57 համայնքից այս տարի ծրագրային հայտ չի ներկայացրել 8 համայնք:

Հաստատված ժամանակացույցին համապատասխան՝ Գեղարքունիքի  մարզպետարանի կողմից ծրագրային հայտերը ներկայացվել են ՀՀ կառավարության հաստատմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել