armenpress.am: Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Հենրիկ Հարթենյանի մանդատը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փոխանցեց Պավել Յուրիի Սարգսյանին:
Այս մասին ԿԸՀ արձանագրությունը փետրվարի 11-ին հրավիրված նիստում ընթերցեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2020 թ. փետրվարի 5-ի Երևանի ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանի ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրությունը և ղեկավարվելով «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով՝ ԿԸՀ-ն արձանագրում է. ավագանու անդամի մանդատը տրվում է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Պավել Յուրիի Սարգսյանին»,- ասաց Մուկուչյանը:
comment.count (0)