Սիանն օգնություն է խնդրել Գյումրիից. Չինաստան կուղարկվեն դիմակներ, բախիլներ, բժշկական այլ պարագաներ |armtimes.com|

armtimes.com: Գյումրիից Սիան մինչեւ փետրվարի 15-ը 320 կգ քաշով ծանրոցներ կուղարկվեն: 1 մլն 480 հազար դրամի շրջանակներում Գյումրու քաղաքապետարանը ձեռք է բերել բժշկական պարագաներ՝ 1000 հատ մեկանգամյա օգտագործման խալաթ, 14.230 հատ դիմակ, 20.000 բախիլ և 10.000 հատ ձեռնոց: Գումարը ներառում է նաեւ փոստային ծառայության համար պահանջվող վճարումները:

Այդ պարագաները նամակով Գյումրիից խնդրել էր Սիանի քաղաքապետարանը: Ընտրությունը եղել է Գյումրին, քանի որ 2015 թվականին կնքված հուշագրով Սիանն ու Գյումրին դարձել են քույր քաղաքներ: «88-ին ամբողջ աշխարհը մեզ օգնության ձեռք մեկնեց, հիմա մարդիկ իրենք են դիմել մեզ օգնության խնդրանքով: Հիմա պարագները փաթեթավորվում են, հետո կտեղափոխվի փոստային  փոստային բաժանմունք, կուղարկվի Չինաստան»,- ասաց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ տեղեկացնելով, որ տրանսպորտային և տեղափոխման ծախսերը հաշվի առնելով, գումարը կարող է 2 մլն դրամից ավելի լինել:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն