Սիրիական բանակը շարունակում է առաջ շարժվել Հալեպ և Իդլիբ նահանգներում |tert.am|
10:23 - 16 փետրվարի, 2020

Սիրիական բանակը շարունակում է առաջ շարժվել Հալեպ և Իդլիբ նահանգներում |tert.am|

tert.am: իրիական բանակը շաբաթ Հալեպ և Իդլիբ նահանգներում շարունակել է առաջ շարժվել և հսկողության տակ է առել մայրուղու մոտ կեսը, որը իրար է կապում այս նահանգների համանուն կենտրոնները։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի վաղ հայտնել էր, որ ՌԴ իր գործընկեր Վլադիմիր Պուտինին կոչ է արել ճնշում գործադրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի նկատմամբ, որպեսզի սիրիական բանակը դադարեցնի Իդլիբ նահանգի հարձակումը և թուրքական դիտորդական կետերից հեռանա մինչև փետրվարի վերջ: Էրդողանը հակառակ դեպքում սպառնացել է ռազմական պատասխանով:

Շաբաթ Էրդողանը հայտնել էր, որ Անկարան չի սպասի մինչև փետրվարի ավարտ, այլ պահանջում է Սիրիայի զորքերի անհապաղ դուրսբերում:

«Սիրիական բանակը Հալեպի կողմից ազատագրել է Հալեպ - Իդլիբ մայրուղին(խմբ.՝ մի մասը), այն բանից հետո, երբ ազատագրել է ոստիկանական դպրոցի և Քահրաբ, Ռահալ և Շամ բնակելի համալիրների շրջանները»,- փոխանցում է հեռուստաալիքը:


Այս շրջանները գտնվում են Հալեպ քաղաքից դեպի արևմուտք:

Բացի դա, զինվորականները հսկողության տակ են առել Հալեպից դեպի արևմուտք գտնվող Մանսուրա, Ուվեյջիլ, Աջիլ գյուղերը, ինչպես նաև քաղաքի Ռաշիդին-1 շրջանը, հայտնում է կառավարական al-Watan թերթը: Պարբերականի փոխանցմամբ՝ «Ջեմբհատ ան-Նուսրայի» զինյալների դեմ դաժան մարտերից հետո Սիրիական բանակը հսկողության տակ է առել նաև Հալեպի գիտահետազոտական կենտրոնը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել