Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան ԵՄ-ից ֆինանսական օգնություն են խնդրել |tert.am|

tert.am: Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան Եվրահանձնաժողովին ուղղված համատեղ դիմում են ստորագրել՝ կառույցից ֆինանսական օգնություն խնդրելով։

Ուկրաինայի արտգործնախարարության կայքում նշվում է, որ համատեղ դիմումի տակ ստորագրել են երեք պետությունների արտգործնախարարները:

Փաստաթղթի ստորագրումը տեղի է ունեցել Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակներում:

Դրանում նշվում է, որ ֆինանսական օգնությունն անհրաժեշտ է եվրոպական ինտեգրման գործընթացում անհրաժեշտ հավակնոտ բարեփոխումների իրագործման համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով