ՀՀ ՔԿ փոխնախագահն աշխատանքային հանդիպում է ունեցել ՊԲ հրամանատարական կազմի հետ
16:50 - 21 փետրվարի, 2020

ՀՀ ՔԿ փոխնախագահն աշխատանքային հանդիպում է ունեցել ՊԲ հրամանատարական կազմի հետ

2020թ. փետրվարի 20-ին՝ Ստեփանակերտ քաղաքում, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի, ԱԱԾ ռազմական հակահետախուզության եւ ռազմական ոստիկանության ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է հանցավորության վիճակը Պաշտպանության բանակի ենթակա ստորաբաժանումներում, հանցագործությունների կառուցվածքն ու շարժընթացը, առանձնահատուկ ուշադրություն է դարձվել վերջին օրերին բանակում արձանագրված մահվան դեպքերին, ուղիներ նախանշվել՝ նմանատիպ դեպքերը կանխարգելելու եւ բացառելու ուղղությամբ:

Հանցագործությունների կանխարգելման եւ բացահայտման գործում կարեւորվել է բոլոր կառույցների ամենօրյա եւ արդյունավետ համագործակցությունը՝ հենված վստահության եւ կառուցողական մոտեցումների վրա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել