ԱԱԾ-ն Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու միջնորդություն է ներկայացրել |armenpress.am|
21:11 - 21 փետրվարի, 2020

ԱԱԾ-ն Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու միջնորդություն է ներկայացրել |armenpress.am|

armenpress.am: Ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան: Այս մասին հայտնեցին ԱԱԾ լրատվական ծառայությունից:

Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու մեջ և կալանավորված է շուրջ 6 ամիս: Նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը:

Խաչատրյանը մեղադրում է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը):

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել