Սիրիան հայտարարել է, որ երկրի օդային տարածք ցանկացած ներխուժում կգնահատվի որպես ռազմական ագրեսիա |news.am|
09:15 - 23 փետրվարի, 2020

Սիրիան հայտարարել է, որ երկրի օդային տարածք ցանկացած ներխուժում կգնահատվի որպես ռազմական ագրեսիա |news.am|

news.am: Զինվորական աղբյուրը, հղում կատարելով ՍԱՀ Գերագույն հրամանատարությանն ու Զինված ուժերին, հայտնել է, որ երկրի օդային տարածք ցանկացած ներխուժում կգնահատվի որպես ռազմական ագրեսիա։

ՀՕՊ եւ ՌՕՈՒ կառավարման կենտրոններին տրվել են ագրեսիային բոլոր հասանելի միջոցներով դիմադրելու հրահանգներ։

Աղբյուրը հավելել է, որ սիրիական ՀՕՊ միջոցները եւ ռազմական ինքնաթիռները երկրի օդային սահմանների խախտում թույլ չեն տա։ Թշնամական թիրախներ հայտնաբերելու պահին բոլոր ջանքերը կգործադրվեն դրանց անհապաղ հետապնդելու եւ ոչնչացնելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել