tert.am: Սիրիայի Իդլիբ նահանգում ռմբակոծության հետևանքով թուրք զինծառայող է զոհվել:
«Բաշար ալ-Ասադի կառավարական ուժերի կողմից արձակված արկի պայթյունի հետևանքով մահացել է մեր զինվորը: Նա նահատակի մահ է ընդունել»,- ասվում է թուրքական Գազիանթեփ նահանգի վարչակազմի հաղորդագրության մեջ: Զոհված զինվորականը ծնունդով այդ նահանգից էր:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունից նշել են, որ զինվորականը մահացել է հիվանդանոցի ճանապարհին:
«Այս դեպքից հետո հույս ունենք, որ մեր նահատակների արյունն այլևս երբեք չի թափվի այս հողում»,- աղբյուրը մեջբերում է գերատեսչության հաղորդագրությունը:
Նախարարության տվյալներով՝ 21 արկ է արձակվել ռազմարշավի ընթացքում, որից հետո պատասխան կրակ է բացվել թուրքական ուժերի կողմից:
comment.count (0)