24news.am: «Պլանավորված էր, որ մարտի 2-ից սկսենք քարոզչությունը, սակայն դեռևս շարունակում ենք տպագրատներից ստանալ քարոզչանյութերը։ Այս պատճառներն են հիմնականում անդրադարձել գործընթացները հետաձգելու վրա»,- նշեց «Այո»-ի շտաբի մամուլի խոսնակ Վահագն Ալեքսանյանը։
Ինչ վերաբերում է մարզերում «Այո»-ի շտաբների գործարկմանը, խոսնակը նշեց, որ առաջիկա օրերին աշխատանքներն ավարտելուն պես գրեթե բոլոր մարզերում և քաղաքներում քարոզչությունը կմեկնարկի։
Վահագն Ալեքսանյանն անդրադարձավ նաև Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված զարգացումներին՝ նշելով, որ կորոնավիրուսը, քարոզչության հետաձգման հետ որևէ կապ չունի, իսկ թե որքանով վիրուսը կանդրադառնա քարոզչության աշխատանքների վրա, խոսնակը հայտնեց, որ «Այո»-ի շտաբը դեռևս որևէ հստակ որոշում չունի դրա վերաբերյալ։
comment.count (0)