Զսպվածություն դրսևորել և ձեռնպահ մնալ ուժի կիրառումից․ ՌԴ ԱԳՆ կոչը |civilnet.am|

civilnet.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մարտի 12-ի ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին տեղի ունեցած միջադեպերին։

«Ցավոք սրտի, սահմանին և շփման գծում շարունակվում են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, ինչի հետևանքով կան սպանվածներ և վիրավորներ։ Կոչ ենք անում կողմերին դրսևորել զսպվածություն, ձեռնպահ մնալ ուժի կիրառումից, խթանել բանակցային գործընթացը, որը միտված է քաղաքական ճանապարհով կարգավորման հասնելուն»,- ասել է Զախարովան։

Նա ցավակցություն է հայտնել զոհերի հարազատներին և նշել, որ ռուսաստանյան կողմը շարունակելու է հետևել այդ թեմային և մեկնաբանել այն։

Մարտի 10-ին Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի նախիջևանյան հատվածում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վնասվածք էր ստացել ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը (ծնվ. 1984թ.):

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով