tert.am: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ինքնամեկուսացել է այն բանից հետո, երբ նրա կնոջ՝ Սոֆի Գրեգուար Թրյուդոյի մոտ հիվանդության ախտանշաններ են հայտնաբերվել Մեծ Բրիտանիա կատարած այցելությունից հետո: BBC News-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Թրյուդոյի գրասենյակը:
Ինչպես հաղորդվում է, կանադացի վարչապետի կնոջ՝ Սոֆիի մոտ հիվանդացության որոշակի ախտանշաններ են ի հայտ եկել չորեքշաբթի՝ Մեծ Բրիտանիայում ելույթով հանդես գալուց հետո:
Ամուսինները տանն են գտնվում և դուրս չեն գալու տանից մինչև հետազոտության արդյունքների պատասխանները ստանալը: Նշվում է, որ վարչապետի մոտ անհանգստացնող նշաներ չեն նկատվել:
comment.count (0)