azatutyun.am: Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերը հինգշաբթի ուշ երեկոյան ռմբակոծել են Իրաքում գործող իրանամետ խմբավորումներից մեկի` «Քաթաիբ Հըզբոլա»-ի տեղակայման վայրերը:
ԱՄՆ պաշտպանության նախարարության պնդմամբ՝ այս հարվածները մարտի 11-ին Բաղդադի մերձակայքում գտնվող «Քեմփ Թաջի» ռազմակայանի դեմ իրականացված հարձակման պատասխանն էին:
Իրանի աջակցությունը վայելող զինված խմբերի այդ հարձակման հետևանքով երկու ամերիկացի և մեկ բրիտանացի զինծառայողներ էին զոհվել:
comment.count (0)