Սահմանապահ ծառայությունը թույլատրել է Ռուբեն Հայրապետյանի ելքը ՀՀ-ից
09:30 - 17 մարտի, 2020

Սահմանապահ ծառայությունը թույլատրել է Ռուբեն Հայրապետյանի ելքը ՀՀ-ից

Սահմանապահ ծառայությունը թույլատրել է Ռուբեն Հայրապետյանի ելքը ՀՀ-ից: Այս մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը: Պաշտպանը, ըստ գրառման, տեղի ունեցածի  պաշտոնական պարզաբանման համար առավոտյան կդիմի ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարին:

Ավելի վաղ Մակինյանը հայտարարել էր, որ ապօրինի արգելափակվել է Ռուբեն Հայրապետյանի ելքը ՀՀ-ից, նաև՝ օդանավակայանից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել