ՀԿ-ների հասցեների հրապարակման հարցում կամավորության հիմունք ենք ներմուծում. Դավիթ Անանյան
12:20 - 24 մարտի, 2020

ՀԿ-ների հասցեների հրապարակման հարցում կամավորության հիմունք ենք ներմուծում. Դավիթ Անանյան

ՀԿ-ների մասին օրենքում փոփոփոխություններ կատարելու հիմնական նպատակը տեղեկատվության հրապարակման, հաշվետվության ներկայացման ընդլայնումն է: ՀԿ-ները պետք է հրապարակեն տվյալներ ոչ միայն պետական, այլ նաև մասնավոր միջոցներ ստանալու պարագայում, ԱԺ նիստում այսօր հայտարարեց  ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Քննարկումների ժամանակ նախագիծը լրամշակվել է՝ ելնելով ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանի և կառավարության կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա: Մասնավորապես, ընդունվել է պատգամավորի առաջակը, ըստ որի ՀԿ-ների հասցեն կարող է հրապարակվել, եթե դա ցանկանում է ինքը՝ ՀԿ-ն: Այսինքն՝ կամավորության հիմունք ենք ներմուծում՝ հաշվի առնելով ՀԿ-ի գործունեության ոլորտի յուրահատկությունից», - ասաց նա:

 
 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել