armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է գրավը դարձնել խափանման առանձին միջոց:
Կառավարության օրինագիծը խորհրդարանի նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
«Այս նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է իրավակիրառ պրակտիկայում երկար ժամանակ քննարկված գրավը՝ որպես կալանքին այլընտրանքային խափանման միջոց ինստիտուտը բացառելու համատեքստում: Նախագծի հիմնական գաղափարն այն է, որ գրավը լինի խափանման առանձին տեսակ, առանձին միջոց, և հնարավորինս բացառենք ազատազրկման հետ կապված խափանման միջոցի կիրառումը պրակտիկայում»,- ասաց Բադասյանը:
comment.count (0)