shantnews.am: ՀՀ պարետ Տիգրան Ավինյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին՝ հնարավո՞ր է մեկուսացման պահանջը խախտած քաղաքացիներից հետագայում չգանձվեն տուգանքները:
Ավինյանը նշեց, թե այս փուլում շատ կարևոր է, որ ՀՀ բոլոր քաղաքացիներն իրապես գիտակցեն՝ իրենց տեղաշարժը, որ կենսական նշանակություն չունի, որ կապված չէ աշխատանքի հետ, որին պարտադիր պետք է ներկայանան, կապված չէ խնամքի կարիք ունեցող մարդու մոտ գնալու և այլ բացառությունների հետ, պետք է չեղարկեն: Պարետն ասաց, որ այս վարույթները շարունակվելու են, վերահսկողությունը ևս ավելացվելու է, դա նշանակում է, որ այս վարույթների քանակն ավելացվելու է:
Հարցին՝ որտե՞ղ են ծախսվելու այդ գումարները, Ավինյանը պատասխանեց, որ ընդհանուր տրամաբանություն է գործում բոլոր տիպի նմանատիպ հավաքագրումներում. դրանք մուտքագրվում են բյուջե:
Ինչ վերաբերում է առողջապահական համակարգի կարիքները սպասարկելուն, Ավինյանն ասաց, որ առանձնացված գումարները կան, այդ ուղղությամբ բոլոր պաշարները նախատեսել են:
comment.count (0)