Ուկրաինայից Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների համար այսօր մնացել է միայն  ապրիլի 5-ին նախատեսված Մինսկ-Երևան թռիչքից օգտվելու հնարավորությունը
14:10 - 01 ապրիլի, 2020

Ուկրաինայից Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների համար այսօր մնացել է միայն ապրիլի 5-ին նախատեսված Մինսկ-Երևան թռիչքից օգտվելու հնարավորությունը

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Սիրելի հայրենակիցեր,

Տեղեկացնում ենք, որ Ուկրաինայից Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների համար այսօր մնացել է միայն ս․թ․ ապրիլի 5-ին նախատեսված Մինսկ-Երևան թռիչքից օգտվելու հնարավորությունը (տոմսերն արագ սպառվում են)։

Դեսպանությունը զգուշացնում է, որ Ուկրաինայից Մինսկի օդանավակայան հասնելը խնդրահարույց է, նաև այն իմաստով, որ ուկրաինա-բելառուսական սահմանը կարելի է անցնել միայն ոտքով՝ գործող սահմանակետերի միջոցով։ Սահմանակետից Մինսկ հասնելը կարող է իրականացվել այդ պահին սահմանի բելառուսական կողմում առկա տրանսպորտով, նաև Բելառուսում բնակվող ձեր ծանոթների, ազգականների, ընկերների օգնությամբ։

Բացի այդ, իրավիճակը փոխվում է ամեն օր․ թե ուկրաինական կողմը կարող է ամբողջությամբ արգելել ելքը երկրից, և թե բելառուսական կողմը կարող է արգելել կամ սահմանափակել մուտքն, մտնողներին ուղարկել 14-օրյա պարտադիր կարանտին, նույնիսկ եթե ձեր ձեռքին Բելավիա ավիաընկերության գնված տոմս կա։

Տեղեկացնում ենք նաև, որ այս պահին Կիև-Երևան չարտերային չվերթ կազմակերպելն իրատեսական չէ՝ բավարար քանակությամբ մեկնողներ չլինելու և Ուկրաինայի իշխանությունների կողմից թռիչքներ կազմակերպելու մասով նոր սահմանափակումներ մտցնելու պատճառով (ըստ Ուկրաինայի ՆԳ նախարարի վերջին հայտարարությունների)։

Եթե հնարավորություն ունեք ձեր կեցությունը շարունակելու Ուկրաիանայում, ավելի լավ է սպասել մինչև կարանտինային միջոցառուների ավարտը։ Այլընտրանքն՝ անորոշ արդյունքով ցամաքային ճանապարհ դեպի Մինսկ (օրինակ՝ Կիև-Մինսկ ~ 600կմ)։ Ուկրաինայի տարածքից դուրս գալու դեպքում առկա է չեզոք գոտում մնալու վտանգը, քանի որ ուկարինացի սահմանապահները ետ չեն ընդունելու երկրից դուրս եկած ՀՀ քաղաքացիներին։

Սույն հայտարարությունը կրում է տեղեկատվական բնույթ և Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը պատասխանատվություն չի կրում փոփոխվող հանգամանքների պատճառով՝ Ուկրաինա-Մինսկ-Երևան ճամփորդության հնարավոր ձախողման համար։

Հետևեք Ուկրաինայի իշխանությունների կողմից սահմանվող համաճարակային անվտանգության և անձնական հիգիենայի կանոններին։
Առողջություն ենք մաղթում բոլորիդ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել