19։52- Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ժամանակավոր կացարան ապահովելու նպատակով, Դոնի Ռոստով և Կրասնոդար քաղաքներում գտնվող այն ՀՀ քաղաքացիներին, որոնք ստեղծված իրավիճակի պատճառով չեն կարող վերադառնալ Հայաստան և մնացել են անօթևան, խնդրում է շտապ կապ հաստատել Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ:
Թեժ գիծ՝ +7/863/253-67-45, +7 (961) 408 - 44 - 23( WhatsApp/Viber) [ՀՀ ԱԳՆ]
19։45- Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ ներդրումային քաղաքականության խթանման ուղղությամբ անելիքների շուրջ: Քննարկումը ծավալվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանը միտված քայլերի համատեքստում:Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին՝ գույքագրել պետական այն ակտիվները, որտեղ կառավարման արդյունավետության բարձրացման խնդիր կա, նշել ոլորտները, որտեղ ներդրումների ներգրավման հեռանկարներ կան, և սեղմ ժամկետում ներկայացնել կոնկրետ պիլոտային ծրագրի տարբերակներ՝ հնարավոր արդյունքների և ռիսկերի գնահատմամբ:
19։23- Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 4-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ եւ քննարկել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումները: Խորհրդակցությանը ներկա են եղել պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
18։41- Այս պահին վերակենդանացման բաժանմունքներում թոքաբորբով կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 25 պացիենտ է բուժում ստանում։ Նրանցից 3-ին միացված է թոքերի արհեստական օդափոխության սարք։ Ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 1 քաղաքացի, մնացած 24 պացիենտների վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր։ [ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան]
18։18- Մոսկվայից Երևան ապրիլի 6-ի թռիչքի տոմսերի ձեռքբերման հարցում առաջնահերթություն է տրվել այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր վերջին օրերին ՌԴ այլ քաղաքներից տարանցիկ ճանապարհով ժամանել էին Մոսկվա, չէին կարողացել մեկնել Հայաստան չվերթների չեղարկման պատճառով և ստեղծված իրավիճակում գտնվում էին օդանավակայանում ու հարակից տարածքներում։ Նշյալ քաղաքացիների հետ մեկտեղ՝ առաջնահերթություն է տրվում բոլոր այն ՀՀ քաղաքացիներին, որոնց վերադարձը հայրենիք խիստ հրատապ և անհետաձգելի է, նրանց թվում են՝ հետվիրահատական վերականգնման անհրաժեշտություն ունեցող և բուժման ցուցումով Հայաստան վերադարձողները, ծայրաստիճան բարդ ֆինանսական իրավիճակում հայտված քաղաքացիները, մանկահասակ երեխաներով քաղաքացիները և այլք։ [ՌԴ-ում ՀՀ դեսպանություն]
17։59- ԱՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ առայսօր հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել: Այս պահի դրությամբ չկան նաև նոր մեկուսացված անձինք։ Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է ԱՀ-ում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով: [Արցախի տեղեկատվական շտաբ]
17։50- «Աղավնո», «Խարխափուտ», «Խնձորեսկ» բժշկասանիտարական հսկիչ կետերում ջերմաչափվում են Արցախի hանրապետություն մուտք գործող բոլոր անձինք՝ նախապես սահմանված հերթապահությամբ: Բժշկասանիտարական հսկիչ կետերը հագեցած են անհրաժեշտ բոլոր միջոցներով՝ Հանրապետության տարածք մուտք գործող բոլոր քաղաքացիների ջերմաչափումը իրականացնելու համար: [ Արցախ Տեղեկատվական շտաբ]
16։29- «Դարոինկ» քաղցրավենիք արտադրող ձեռնարկությունում կորոնավիրուսով վարակվածության դեպք է հայտնաբերվել: Վարակվածը ընկերության մենեջերն է, ով զբաղվել է պատվերների գրանցմամբ: Դեպքը հայտնաբերվել է ապրիլի 1-ին, պարզվել է նրա շփումների շրջանակը, եւ մեկուսացվել են աշխատակիցները:Ամեն օր պարտադիր կերպով ախտահանում ենք գործարանը, մեքենաները, մինչեւ այս էլ մենք օրը մի քանի անգամ ջերմաչափում ենք իրականացրել աշխատակիցների շրջանում։[«Դարոինկ» ՍՊԸ տնօրեն Կարապետ Աֆրիկյան] |news.am|
16։10- Հայաստան վերադառնալ ցանկացողների թվի մեծաքանակության պատճառով ապրիլի 6-ի թռիչքի տոմսերն արդեն իսկ սպառվել են։Շարունակում ենք իրականացնել աշխատանքներ դեպի Հայաստան երկրորդ թռիչքի իրականացման համար թույլտվություն ստանալու ուղղությամբ։[ՌԴ-ում ՀՀ դեսպանություն]
15։59- ԱԻՆ տեղեկացնում է, որ մասնագետներն ապրիլի 4-ին Երևանի 49 սուպերմարկետ են վարակազերծել: Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով ապրիլի 5-ից կվարակազերծվեն նաև ՀՀ մարզերի սննդի և առևտրային բոլոր խոշոր կետերը:
Ախտահանվել է Վանաձորի քաղաքային շուկան։ Թիվ 36 և 37 հրշեջ-փրկարարական ջոկատները մոտ 2000 քմ տարածք են վարակազերծել։ [ՀՀ ԱԻՆ]
15։49- ‼️Երեկ շտապօգնության մեքենայի մասնակցությամբ տեղի է ունեցել ավտովթար, մեքենան հատուկ կարանտինային գոտուց տեղափոխելիս է եղել կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 3 պացիենտի։ Վթարի հետևանքով պացիենտներից 2-ը չունեն վնասվածքներ, միայն 1-ի մոտ առկա է թեթև վնասվածքներ։ Վերջինս «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնում անցնում է հետազոտություններ, կյաքին վտանգ չի սպառնում։[ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան]
15։03- Այս պահի դրությամբ մեր երկրում կա 770 դրական ախտորոշված դեպք, ունենք, ցավոք սրտի, 7 մահ, 43 մարդ առողջացել է: Եվ այս պահի դրությամբ 720 մարդ գտնվում է բուժման պրոցեսի մեջ՝ իհարկե այնքանով, որքանով այդ բուժումը կարելի է համարել այդպիսին, քանի որ մեծամասնությունը՝ ավելի քան 500 մարդ, ըստ էության որևէ բուժում չի ստանում, որովհետև նույնիսկ ջերմություն չունի: Բայց, այնուամենայնիվ, նրանք վարակակիրներ են եւ նրանց պետք է պահել նման պայմաններում, որպեսզի վարակի տարածումը կանխարգելվի։ [ Նիկոլ Փաշինյանը՝ Կապիտալ ծրագրերի իրականացման ընթացին վերաբերող խորհրդակցության ընթացքում] |armenpress.am|
14։12- Կորոնավիրուսի համաճարակը ամբողջ աշխարհում բերել է տնտեսական և սոցիալական բարդություններ, և կառավարությունների ամենամեծ մարտահրավերը այդ բարդություններից բխող անհրաժեշտ որոշում կայացնելն է:Մենք գիտենք, որ կորոնավիրուսի բերած հետևանքների պատճառով ախատաշուկայում շատ լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու, և Կառավարությունը պետք է խթանի աշխատատեղերի ստեղծմանը։ [Կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող խորհրդակցության ժամանակ Կառավարությունում հայտարարել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանը] |tert.am|
13։44- Ստեղծված իրավիճակից պատվով դուրս գալու համար կոչ ենք անում մի կողմ թողնել քաղաքական կամ անձնական շահերն ու մոտեցումները, միավորել մեր միտքն ու գործը և սատար կանգնել իշխանություններին: Խուճապը փոխարինել կարգապահությամբ, անտարբերությունից արթնանալ որպես գործուն աջակիցներ և առաջնորդվել միայն հանրային շահով:Մի կողմ թողնելով հնարավոր բացթողումները՝ մենք համոզված ենք, որ սա այն պահն է, որ պետք է նեցուկ լինել մեր պետական այրերին և կառույցներին: Ձեռք մեկնել, այլ ոչ թե հարվածել, օգնել՝ ոչ թե վնասել: [Հայկական բժշկական ասոցիացիայի գործադիր վարչություն]
11:24- Ռուսաստանում ևս մեկ հայ է մահացել կորոնավիրուսից:Նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ազգությամբ՝ հայ։ Ընտանիքով մի քանի տարի է՝ Ռուսաստանում են բնակվում։ Սա մեր տիրապետած տեղեկությունն է այս պահին։ [Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյան] |armeniasputnik.am|
11:10- Ապրիլի 2-ի Մոսկվա-Երևան չվերթի չեղարկման հետևանքով Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիները տեղափոխվել են մերձակա «Մոլոկովո» հյուրանոց: Նրանց համար մեկանգամյա չարթերային թռիչք կիրականացվի ապրիլի 6-ին։ Վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի: [ՌԴ-ում ՀՀ դեսպանություն]
11:00- ‼️‼️‼️‼️ #Հայաստան #Թարմացում 04.04.2020թ․ ժամը 11։00-ին
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը -770
Բուժվածներ - 43
Փաստացի բուժվողներ - 720
Բացասական թեստեր - 3477
Մահվան ելքեր - 7
24 ժամվա ընթացքում գրանցվել է- 34
comment.count (0)