Վաշինգտոնը 10 մլն դոլար է խոստանում «Հեզբոլլահ» խմբավորման Իրաքի առաջնորդի մասին տեղեկությունների դիմաց |azatutyun.am|

azatutyun.am: Վաշինգտոնը 10 միլիոն դոլար պարգևավճար է խոստանում Իրաքում գործող «Հեզբոլլահ» խմբավորման առաջնորդ Մուհամեդ Կաութարանիի մասին տեղեկությունների դիմաց: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարությունը:

Ամերիկյան դիվանագիտական գերատեսչության տվյալներով՝ Կաութարանին, ում անունը 2013 թվականից ի վերջ շրջանառվում է Միացյալ Նահանգների կողմից կազմված միջազգային ահաբեկիչների ցանկում, մասնակի համակարգում է Իրաքում իրանա-լիբանանյան խմբավորման քաղաքական գործունեությունը, որը նախկինում իրականացնում էր իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանին:

Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի մաս կազմող հատուկ ստորաբաժանում՝ «Ալ Քուդսի» հրամանատար Սուլեյմանին սպանվել է անցած հունվարին Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում՝ ամերիկյան օդուժի հարձակման հետևանքով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով