ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Կարեն Համբարձումյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի, իսկ Իվան Բաղմանյանը՝ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Կարեն Համբարձումյանի նշանակման հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի ապրիլի 16-ի ԲԴԽ-19-Ո-41 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Կարեն ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր»:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի ապրիլի 16-ի ԲԴԽ-19-Ո-44 որոշմամբ ներկայացված առաջարկու-թյունը.
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իվան ԲԱՂՄԱՆՅԱՆԻՆ նշանակել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- նշված է Իվան Բաղմանյանի նշանակման հրամանագրում:
comment.count (0)