Ուհան քաղաքի լաբորատորիան հերքել է մեղադրանքներն այն մասին, թե կորոնավիրուսն այնտեղ է ստեղծվել
10:26 - 20 ապրիլի, 2020

Ուհան քաղաքի լաբորատորիան հերքել է մեղադրանքներն այն մասին, թե կորոնավիրուսն այնտեղ է ստեղծվել

Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիան առաջին անգամ խախտել է  լռությունը, որպեսզի հերքի հնչող մեղադրանքներն այն մասին, թե կորոնավիրուսն այնտեղ է ստեղծվել։

Յուան Ժիմինգը՝ Ուհանի Վարակաբանության ինստիտուտի փոխտնօրենը, չինական CGTN լրատվականի հետ հարցազրույցի ժամանակ նշել է, որ սա ուղղակի «դավադրության տեսություն» է, որը միտված է մարդկանց «մոլորեցնելուն»։ Նա նաև հերքել է, որ վարակը ստեղծվել է մարդու կողմից։ 

Սա առաջին դեպքն է, երբ ինստիտուտի ներկայացուցիչը հանրային արձագանք է տալիս շրջանառվող լուրերին։ 

Յուանն ասել է, որ նա հասկանում է, թե ինչու են որոշ մարդիկ վարակը կապում 44 միլիոն արժողությամբ լաբորատորիայի հետ, որը հիմնադրվել է 2014 թ․։ Պատճառն, ըստ նրա, այն է, որ լաբորատորիան տեղակայված է Ուհանում։ Յուանը նշել է, որ մարդկանց միտումնավոր մոլորեցնելը սխալ է։

 

Աղբյուրը՝ nbsnews.com:

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել