azatutyun.am Գիշերը ուկրաինական զինուժը անօդաչու թռչող սարքերով գրոհել է Ղրիմի արևելքում գտնվող Կերչ քաղաքը, որտեղ նավթաբազա է հրդեհվել:
ASTRA տելեգրամյան ալիքի վերլուծության համաձայն՝ այրվում էԿերչի առևտրական նավահանգստի՝ Թամանյան փողոցի վրա գտնվող նավթաբազան, որը Կերչի կամրջից մեկ կիլոմետրից էլ պակաս է հեռու: Քաղաքում նաև բազմահարկ շենք է վնասվել:
Բռնակցված Ղրիմի Ռուսաստանի կողմից նշանակված ղեկավար Սերգեյ Աքսյոնովը հաղորդել է Կերչում չորս մարդու զոհվելու մասին, տուժել են 28-ը: Ռուսաստանի առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ Ղրիմում հոսպիտալացվել է ուկրաինական գրոհի հետևանքով տուժած 14 մարդ, նրանց թվում երկուսը՝ երեխաներ:
Մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում Կերչի լաստանավային անցումում «Պանագիյա» լաստանավի վրա ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով: Կերչի անցումով լաստանավային փոխադրումները ժամանակավորապես դադարեցվել են:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում