«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է արտակարգ դրության դեպքում ուսանողների վարձավճարների հետաձգում |hetq.am|
18:09 - 02 մայիսի, 2020

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է արտակարգ դրության դեպքում ուսանողների վարձավճարների հետաձգում |hetq.am|

hetq.am: Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է արտակարգ դրություն հայտարարելու դեպքում վճարովի սովորող ուսանողների վարձաճարների հետաձգման օրենսդրական հնարավորություն:

Խմբակցությունը փոփոխություններ է առաջարկում «Կրթության մասին» օրենքում:

Առաջարկվում է օրենքը լրացնել նոր հոդվածով, ըստ որի` արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրություն հայտարարելու դեպքում վճարովի հիմունքներով սովորողների ուսման վարձի վճարումը հետաձգվում է մինչև արտակարգ դրության ավարտին հաջորդող չորրորդ ամսվա առաջին աշխատանքային օրը, եթե սովորողը գրավոր դիմում է ներկայացնում ուսման վարձի տարաժամկետման վերաբերյալ:

Նախագծի հիմնավորումներում նշվում է, որ արտակարգ դրության և դրանով պայմանավորված մի շարք սահմանափակումների պատճառով բարձրագույն ուսումնական հաստատությունների սովորողները հայտնվել են այնպիսի իրավիճակում, երբ իրականացվող սահմանափակումների առկայության հիմքով վերջիններս կամ իրենց ծնողները չեն աշխատում: Նման պայմաններում դժվարանում է բնակչության սոցիալ-տնտեսական իրավիճակը, առաջնային է դառնում առաջին անհրաժեշտության մթերքների ու այլ իրերի ձեռբերումը: Այս դեպքերում սովորողները չեն կարող ստանալ այնպիսի եկամուտներ, որոնք բավարար լինեն ուսման վարձը վճարելու համար: Վարձավճարները չվճարելն էլ հիմք է դառնում, որ վերջինններս հեռացվեն բուհից:

Նշվում է, որ նախագիծը ուղղված է նման դեպքերը կանխարգելելուն: 

 

Շարունակությունը՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել