Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև։
«Կրիմինալի ու կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու։ Լինելու է չոր, օրինական ու ըստ անհրաժեշտության նաեւ կոշտ հակազդեցություն։
Սա եկեք արձանագրենք»։
Վարչապետի գրառումը ենթադրաբար վերաբերում է այսօր Սյունիքի մարզում է տեղի ունեցած ձերբակալություններին ու դրանց հետևած գործընթացներին։
Հիշեցնենք, Կապանի ոստիկանության բաժանմունքի դիմաց այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Քաջարան համայնքի բնակիչները, որոնք պահանջում էին ազատ արձակել ոստիկանություն բերման ենթարկված, ապա ձերբակալված իրենց համաքաղաքացիներին։ Ըստ ոստիկանության շենքի առջև հավաքվածների տեղեկությունների՝ ձերբակալվածներին ոստիկանությունում ծեծի են ենթարկել։
comment.count (0)