Դեղերի շրջանառությունն առավել արդյունավետ վերահսկելու օրինագիծն ԱԺ-ն ընդունեց միաձայն |armenpress.am|
13:31 - 01 հունիսի, 2020

Դեղերի շրջանառությունն առավել արդյունավետ վերահսկելու օրինագիծն ԱԺ-ն ընդունեց միաձայն |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է առավել արդյունավետ վերահսկողություն իրականացնել դեղերի շրջանառության շուկայում։ Կառավարության հեղինակած նախագիծը խորհրդարանի մայիսի 27-ի նիստում ներկայացրել էր ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը։

Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել հարկային օրենսգրքում՝ համաձայն որոնց դրոշմապիտակով դեղերի դրոշմավորման համար պարտադիր է դառնում Առողջապահության նախարարության կողմից տրված դեղերի համապտասխանության հավաստագրի համարի և հավաստագրում դեղերի հերթական համարի էլեկտրոնային կարգով գրանցումը։

Արթուր Ասոյանը նշել էր, որ դեղերի շուկայում տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է, որ բազմաթիվ կազմակերպություններ ԵԱՏՄ անդամ երկրներից, գործող օրենսդրության պահանջների խախտմամբ, առանց փորձաքննության և նախարարության կողմից տրվող համապատասխանության հավաստագրի, մեծածախ ծավալներով ներմուծում, ազատորեն դրոշմապիտակավորում և իրացնում են բազմաթիվ` որակի, անվտագության և արդյունավետության առումով կասկած հարուցող, ինչպես նաև հնարավոր չգրանցված, գրանցված, բայց որակազրկված, կեղծ, հոգեմետ դեղեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել