Պաշտպանության փոխնախարարը ներկայացրեց բանակում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը |armenpress.am|
16:13 - 03 հունիսի, 2020

Պաշտպանության փոխնախարարը ներկայացրեց բանակում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ զինված ուժերում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վերահսկելի է:

Այս մասին Ազգային ժողովում, պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին, ասաց Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

«Կորոնավիրուսով վարակված զինծառայողները հիմնական պայմանագրայինների և սպայական կազմից են, որոնք ելումուտ ունեն զորամասի տարածք: Վարակվածները մեկուսացված են, իրավիճակը վերահսկելի է»,- ասաց Բալայանը:

Փոխնախարարը հավելեց, որ Պաշտպանության նախարարությունում չկա ո՛չ դեղամիջոցների, ո՛չ էլ որևէ այլ խնդիր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել