Համավարակի անունը դրել են «պատերազմ» ու «պատերազմի» պահին մարդկանց թիկունքում քանդում են մի բան, որի համար այլ պայմաններում անպայման դիմադրություն կբարձրանար․ Միքայել Նահապետյան
19:11 - 10 հունիսի, 2020

Համավարակի անունը դրել են «պատերազմ» ու «պատերազմի» պահին մարդկանց թիկունքում քանդում են մի բան, որի համար այլ պայմաններում անպայման դիմադրություն կբարձրանար․ Միքայել Նահապետյան

Հենց այս պահին շարունակում են ներսից քանդել Ֆիրդուսի պատմական միջավայրի շենքերը։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը։

«Ու սա անում են մարդիկ, ովքեր համավարակի անունը դրել են «պատերազմ» ու այդ «պատերազմի» պահին մարդկանց թիկունքում քանդում են մի բան, որի համար այլ պայմաններում անպայման դիմադրություն կբարձրանար։

Դուք ասեք՝ ո՞վ է այն մարդը, որը օգտվում է քաղաքացու «պատերազմի դաշտում լինելուց» ու քանդում նրա «տունը»»,- գրել է նա և կից տեղադրել լուսանկար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել