Արաբական պետությունների լիգան դատապարտել է Իրաքի հյուսիսում Թուրքիայի օդուժի ռմբակոծությունները |ermenihaber.am|
12:52 - 17 հունիսի, 2020

Արաբական պետությունների լիգան դատապարտել է Իրաքի հյուսիսում Թուրքիայի օդուժի ռմբակոծությունները |ermenihaber.am|

ermenihaber.am: Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) դատապարտել է Թուրքայի օդուժի կողմից Իրաքի հյուսիսում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) դեմ սկսված «Արծվի մագիլ» ռազմագործողության շրջանակում իրականացված ռմբակոծությունները։

ԱՊԼ-ն հայտարարել է, որ Անկարան տվյալ օպերացիան իրականացնում է առանց Բաղդադի հետ համաձայնեցման։ 

Լիգայի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«ԱՊԼ-ի գլխավոր քարտուղար Ահմեդ աբու ալ-Գեյթը դատապարտել է PKK-ի տարրերին հետևելու պատրվակով Թուրքիայի կողմից Իրաքի հյուսիսում իրականացվող ռազմական օպերացիան և հաստատել, որ թուրքական ռազմական օկուպացիան խախտում է Իրաքի ինքնիշխանությունը»։

Նշվում է, որ Թուրքիան  նսեմացնում է միջազգային իրավունքը և իր հարևան արաբական երկրների հետ ունեցած հարաբերությունները։ 

«Արաբական երկրներին, այդ թվում՝ և՛ Սիրիային, և՛ Լիբիային, և՛ նաև Իրաքին ուղղված Թուրքիայի ռազմական միջամտությունը հանգեցնում է  մտահոգության, ժխտման և դատապարտման և ցույց է տալիս Թուրքիայի էքսպանսիոնիստական հավակնությունները»,-ասվում է հայտարարությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել