Ծիծեռնակաբերդի տարածքում հրդեհի բռնկման պատճառներից հրավառության վարկածը չի հաստատվել |armenpress.am|
15:20 - 13 հուլիսի, 2020

Ծիծեռնակաբերդի տարածքում հրդեհի բռնկման պատճառներից հրավառության վարկածը չի հաստատվել |armenpress.am|

armenpress.am: Երևանի Մարզահամերգային համալիրի տարածքում հունիսի 26-ին բռնկված հրդեհի հետ կապված հետաքննությամբ հրավառության վարկածը չի հաստատվել:

Այս մասին նշեց ՀՀ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պետի տեղակալ Սերգեյ Հայրապետյանը:

«Ցանկացած հրդեհի դեպքում Հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչությունն իրականցնում է հետաքննություն: Այս դեպքում էլ իրականցվել է հետաքննություն, դիտարկել ենք հրդեհի առաջացման պատճառների հետ կապված տարբեր վարկածներ, բազմաթիվ մարդիկ հարցքաննվել են, արդյունքում պարզվել է, որ ամենահավանական պատճառն ազնգուշորեն նետած ծխախոտի մնացորդն է: Նորից եմ ասում, սա ամենահավանական պատճառն է»,- նշեց Սերգեյ Հայրապետյանը:

Նա տեղեկացրեց, որ օրենքով սահմանված կարգով կայացվել է քրեական գործի հարուցման մերժման որոշում հանցակազմի բացակայության պատճառով, որն ուղարկվել է դատախազություն՝ օրինականությունը ստուգելու համար: Հիմա նյութերը գտնվում են Երևան քաղաքի դատախազությունում:

Ինչ վերաբերում է ամենաշատը շրջանառվող՝հրդեհի օրը տեղի ունեցած հրավառության վարկածին, ապա Սերգեյ Հայրապետյանը նշեց, որ այդ տարբերակը չի հաստատվել: Նա ավելացրեց, որ հրավառությունից բացի քննարկել են այլ վարկածներ ևս:

Անդրադառնալով հրդեհի հետևանքով այրված տարածքի մակերեսին՝ Սերգեյ Հայրապետյանը նշեց, որ այդ օրերին այլ թիվ էր շրջանառվում, սակայն հետաքննությամբ պարզվեց, որ 2 հա-ից մի փոքր ավելին է: Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ հիմնադրամի կողմից էլ տրվել է տեղեկանք, որ հիմնադրամը նյութական վնաս չի կրել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել