Այսօր տեղի ունեցած մրցույթից հետո ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում ընտրվեց համալսարանի նախկին ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը։ Ռեկտորի ընտրությանը մասնակցել է խորհրդի 26 անդամ, որից 22-ը իրենց ձայնը տվել են Գալոյանին։ Մեկ ձայն է ստացել ռեկտորի թեկնածու Տիգրան Մարտիրոսյանը։ 3 հոգի քվեարկել էր բոլորին դեմ:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԿԳՆ Բարձրագույն որակավորման հանձնաժողովն անվավեր է ճանաչել Դիանա Գալոյանի՝ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը։
comment.count (0)