Արայիկ Հարությունյանն այցելել է Գոմշասարի գագաթին տեղակայված Արցախի ամենաբարձր մարտական դիրքը
11:54 - 19 հուլիսի, 2020

Արայիկ Հարությունյանն այցելել է Գոմշասարի գագաթին տեղակայված Արցախի ամենաբարձր մարտական դիրքը

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շաբաթ օրը պաշտպանության բանակի շտաբի պետ Կամո Վարդանյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի (գուցե և աշխարհի) ամենաբարձր մարտական դիրք, որը տեղակայված է Գոմշասարի (բարձրությունը՝ 3,724 մ) գագաթին:

«Երկրի ղեկավարը դիրքապահ տղաների հետ ամբողջ գիշեր մարտական հերթապահություն է իրականացրել՝ անձամբ հետևելով առաջնագծի այդ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին:

Նախագահը րոպեներ առաջ է վերադարձել առաջնագծից: Այցի մանրամասները կհրապարակվեն շուտով: Գիշերը խաղաղ է եղել ինչպես Գոմշասարի ուղղությամբ, այնպես էլ արցախա-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով: Պաշտպանության բանակը շարունակում է լիարժեք տիրապետել իրադրությանը՝ թե՛ ցամաքում և թե՛ օդում:

Փա՛ռք հայոց հաղթական բանակին»,- ասվում է գրառման մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել