Գևորգ Նարինյանը մեղադրվում է ապօրինի հարստացման, փողերի լվացման և ևս 2 հոդվածներով. նա մեղադրանքը չի ընդունում |armtimes.com|
14:36 - 20 հուլիսի, 2020

Գևորգ Նարինյանը մեղադրվում է ապօրինի հարստացման, փողերի լվացման և ևս 2 հոդվածներով. նա մեղադրանքը չի ընդունում |armtimes.com|

armtimes.com: Սնանկության դատարանի դատավոր Գեւորգ Նարինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի չորս հոդվածներով:

Նրա պաշտպան Մհեր Հակոբյանը տեղեկացրեց, որ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ ՔՕ-ի 38-308-րդ, 190-րդ, 310.1-րդ եւ 314.3-րդ հոդվածներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու կամ օժանդակելու, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ապօրինի հարստանալու եւ հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար:

Մհեր Հակոբյանի խոսքով՝ Նարինյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Ցուցմունք տվել է, թե ոչ՝ պաշտպանը չմանրամասնեց՝ նշելով, որ դա նախաքննական գաղտնիք է:

Մեր մյուս հարցերին, թե կոնկրետ որ թվականի ենթադրյալ խախտումների մասին է խոսքը կամ խուզարկության արդյունքում առգրավումներ արվել են թե ոչ, պաշտպանը չպատասխանեց՝ դարձյալ նշելով, որ դրանք նախաքննական տվյալներ են:

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր բավարարեց Նարինյանին կալանավորելու մասին ԱԱԾ միջնորդությունը. նա երկու ամսով տեղափոխվեց «Վարդաշեն» ՔԿՀ:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել