Էրդողանի խոսնակը քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբին անարդյունավետ լինելու համար
 |azatutyun.am|
20:11 - 20 հուլիսի, 2020

Էրդողանի խոսնակը քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբին անարդյունավետ լինելու համար |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը, NTV հեռուստաալիքի եթերում պատասխանելով օրակարգային մի շարք հարցերի, անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանն ու թուրքական իշխանությունների դիրքորոշմանը:

Քալընը քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբին անարդյունավետ լինելու համար: «1992 թվականից ի վեր հիմնադրված Մինսկի խումբը 28 տարի է, ի՞նչ լուծում է տվել Լեռնային Ղարաբաղի հարցին»,-ասել է նա: Քալընը նաև ակնարկել է, թե «վերջին բախումները հրահրած ուժերը, անհանգստանալով Ադրբեջանի տնտեսական և քաղաքական հզորացումից, փորձում են նրան ճնշման տակ պահել»:

Խոսելով վերջին օրերին ամենատարբեր մակարդակներում ադրբեջանական իշխանություններին Թուրքիայի ցուցաբերած աջակցության, ադրբեջանցի պաշտոնակիցների հետ մշտական հաղորդակցության և փոխգործակցության մասին` Քալընը ընդգծել է. «Մեկ անգամ ևս շատ հստակ ուզում եմ նշել, որ այս հարցում մենք Ադրբեջանի կողքին ենք: Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության պայմանագիր ունենք: Այն կարող է ամրապնդվել և ընդլայնվել: Ադրբեջանին երբեք միայնակ չենք թողնի «սև» օրում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել