Թուրք-իրաքյան սահմանին տեղի ունեցած հրթիռային հարվածի հետևանքով 2 թուրք զինվորական է սպանվել |tert.am|

tert.am: Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում՝ թուրք-իրաքյան սահմանին տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով 2 թուրք զինվորական է սպանվել: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը` հղում կատարելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությանը:

Նախարարության հաղորդագրության համաձայն՝ զինվորականները մահացել են «ահաբեկիչների» (չի հստակեցվում՝ արդյոք նկատի ունեն Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցությանը (PKK), թե «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը) կատարած հրթիռակոծության հետևանքով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով