Հայաստանի պոտենցիալն ԱՄՆ-ից զենք գնելու հարցում շատ մեծ չէ. Արմեն Գրիգորյան |tert.am|
17:01 - 23 հուլիսի, 2019

Հայաստանի պոտենցիալն ԱՄՆ-ից զենք գնելու հարցում շատ մեծ չէ. Արմեն Գրիգորյան |tert.am|

tert.am: Հայաստանի Հանրապետության պոտենցիալն ԱՄՆ-ից զենք գնելու հարցում շատ մեծ չէ: Գուցե ամերիկյան սպառազինությունը որակյալ է, բայց այն թանկ է: Այս մասին «Ազատության» եթերում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Հայաստանի ռազմական բյուջեն հաշվի առնելով` մեծ հնարավորություններ չունենք, բայց մենք բաց ենք քննարկելու եղած ռեսուրսներով անվտանգության ապահովման մակարդակը բարձրացնելու հարցը»,- ասաց Ա. Գրիգորյանը:

Ըստ նրա՝ պետք է բարձրացնել բանակի, զինված ուժերի անվտանգությունը, որպեսզի «հասնենք մի մակարդակի, որ որևէ մեկի մտքով չանցնի ՀՀ հանդեպ գործողություն կատարելու»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել