tert.am: Հայաստանում քրդական համայնքը բողոքի ակցիա արեց ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։ Նրանք ցանկանում են ՄԱԿ-ի ուշադրությունը սևեռել Իրաքի տարածքում քրդական բնակավայրերի նկատմամբ թուրքական գործունեությունների վրա։
Ակցիայի մասնակիցներից «Քուրդիստան կոմիտեի» նախագահ Սլո Դրբոյանն ասաց, որ Իրաքում տեղի ունեցողն անհանգստացնում է Հայաստանում գտնվող քրդական ժողովրդին, և ցանկանում են ՄԱԿ-ի ուշադրությունը հրավիրել տեղի ունեցող իրադարձությունների վրա:
«Մենք ուզում ենք դիմել ՄԱԿ-ի ղեկավարությանը, որ միջամտի և միջոցներ ձեռնարկի` կանխելու թուրքերի այս ցեղասպան քաղաքականությունը, որը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար»,- ասաց նա և հավելեց, որ քրդական ժողովրդի առաջին ցանկությունը ժողովրդավարությունն է:
Նրա դիտարկմամբ`թուրքերին հաջողվում է լռեցնել մյուս ժողովուրդների ղեկավարներին, և նրանք կարողանում են իրացնել իրենց ծրագրերը: Ըստ Սլո Դրբոյանի՝ պետք է պայքարել, որ Թուրքիայի նախագահի «ֆաշիստական» ռեժիմին վերջ դրվի:
Սլո Դրբոյանը նշեց, որ իրենց նամակը ցանկանում են հանձնել ՄԱԿ-ի ներկայացուցիչներին, որ ղեկավարությունը կարողանա տիրապետել տեղի ունեցող իրադարձությունների մանրամասներին:
Նրանք նամակը փոխանցեցին ՄԱԿ-ի աշխատակցին:
comment.count (0)