Հ. Թովմասյանի եւ ՍԴ 3 նախկին դատավորների ներկայացուցիչը ՄԻԵԴ է ներկայացրել գանգատի լրացված տարբերակը |armtimes.com|
14:39 - 31 օգոստոսի, 2020

Հ. Թովմասյանի եւ ՍԴ 3 նախկին դատավորների ներկայացուցիչը ՄԻԵԴ է ներկայացրել գանգատի լրացված տարբերակը |armtimes.com|

armtimes.com: ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի եւ նախկին դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի ու Հրանտ Նազարյանի շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը ՄԻԵԴ է ներկայացրել իր պաշտպանյալների գանգատի լրացված տարբերակը:

Սահակյանը տեղեկացրեց, որ սահմանված ժամկետում ՄԻԵԴ են ուղարկվել նաեւ իրենց պահանջները հիմնավորող այլ ապացույցներ: «Մենք այդ փաստաթուղթը, կից ապացույցները, համապատասխան զարգացումների մասին տեղեկատվությունը ուղարկել ենք դատարանին»,- ասաց նա:

Փաստաբանը նշեց, որ հետագա քայլերի մասին դատարանը տեղյակ կպահի ինչպես հայցվոր կողմին, այնպես էլ՝ ՀՀ Կառավարությանը՝ որպես պատասխանողի: Իրենց հայցում, ըստ Սահակյանի, դատավորները նշել են մի շարք իրավունքների խախտումներ՝ սկսած արդար դատաքննության իրավունքից, մասնագիտական կյանքին միջամտել, խտրականության դրսեւորում, վերջացրած իրավունքից տարբերվող նպատակներով Հայաստանի Հանրապետությունում գործընթացների նախաձեռնում եւ կազմակերպում:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել