Անի Սամսոնյանին արգելել են ԱԺ նիստերի դահլիճ մտցնել պաստառ, Միրզոյանը խոստացավ պարզել խնդիրը |armenpress.am|
12:15 - 16 սեպտեմբերի, 2020

Անի Սամսոնյանին արգելել են ԱԺ նիստերի դահլիճ մտցնել պաստառ, Միրզոյանը խոստացավ պարզել խնդիրը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին կոչ արեց՝ հրահանգել, որ աշխատակազմը թողնի իր հետ նիստերի դահլիճ մտցնել պաստառ: 

Սամսոնյանը հիշեցրեց, որ Արարատ Միրզոյանը նախորդ գումարման ԱԺ-ում կարողացել է իր հետ ԱԺ նիստերի դահլիճ բերել գունավոր հրավառ նյութ. «Հիմա, խնդրում եմ բացատրեք, թե ինչո՞ւ իմ անմեղ պաստառը, որը ոչ մեկին չի կարող վնաս պատճառել, չի կարող մտնել այս ԱԺ դահլիճ, և ես կարողանամ այն ինձ մոտ փակցնել»,-ասաց Սամսոնյանն ու խնդրեց ԱԺ նախագահին հրահանգել աշխատակազմին, որ թույլ տան պաստառը մտցնել նիստերի դահլիճ:

Սամսոնյանը շեշտեց՝ հակառակ դեպքում իր մոտ տպավորություն է, թե փորձում են բոլոր ձևերով խեղդել իրենց բոլոր ակցիաները:

Արարատ Միրզոյանը արձագանքեց՝ ոչ ոքի չի պատրաստվում խեղդել: «Ինչ ակցիա ուզում եք, արեք, ես չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը»,-ասաց նա: 

 Միրզոյանը տեղյակ չէր, որ Սամսոնյանը ցանկացել է իր հետ պաստառ բերել, սակայն չեն թողել, ասաց՝ կհասկանան: Իսկ ինչ վերաբերում է իր՝ նախկինում հրավառ նյութեր բերելուն, նա ասաց. «Անկեղծ ասած, մենք հեղափոխություն էինք անում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել