tert.am: ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանում Իրանի պաշտպանության նախարարության դեմ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
Վերջինս տեղեկացրել է, որ ԱՄՆ նախագահը հրամանագիր է ստորագրել , որի համաձայն՝ ԱՄՆ-ն միակողմանի պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ և կվերականգնի զենքի էմբարգոն Թեհրանի դեմ:
Բացի այդ, ԱՄՆ առևտրի նախարարությունը պատժամիջոցային ցանկում 5 իրանցի գիտնականների է ներառում՝ իրանական միջուկային ծրագրին աջակցելու և այն իրագործելու համար»:
comment.count (0)