armtimes.com: Հրայր Թովմասյանն այսօր ՍԴ դատավորների հետ կապված լեգիտիմության խնդիրներ է տեսնում, ինչը չէր տեսնում օրինակ Սերժ Սարգսյանի պարագայում, և չէր տեսնում, օրինակ այն ժամանակ, երբ ԱԺ ընտրություններում ընտրվում էր ԱԺ պատգամավոր:
Ուստի իրեն մեկնաբանելն անշնորհակալ գործ է, որովհետև նա անձնական շահ ունեցող, քաղաքականության մեջ գտնվող անձնավորություն է: Ճիշտ կլիներ, որ հրաժարական տար, և էսքանից հետո ուղղակի հեռանար, որովհետև արդեն իր այդ կերպարը ոչ միայն քաղաքական դաշտին,այլ հանրությանն ուղղակի ձանձրացրել է:
Այս մասին այսօր ՔՊ ընդլայնված նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնոլով լրագրողների դիտարկմանը, թե ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի մոտ տպավորություն է, որ ՍԴ-ի շուրջ կատարվող իրադարձություններն ըստ էության ուղղորդված ու պայմանավորված են:
«Ես նման պայմանավորվածության մասին տեղյակ չեմ, ու չեմ էլ կարծում, որ նման պայմանավորվածություն կարող է լինի: Իշխանությունն ամեն ինչ արել է, որ ՀՀ-ն հնարավորինս անցնցում անցնի այս ժամանակահատվածը, որովհետև 30 տարի ՀՀ-ի հետ Հրայր Թովմասյանն ու մի խումբ մարդիկ Հրայր Թովմասյանի փաստաբանությամբ արել են ամեն ինչ, ինչ հնարավոր է:
Շարունակությունը՝ armtimes.com-ում
comment.count (0)