Սաակաշվիլու գրքի թարգմանչի արձագանքը՝ Արցախի հարցի վերաբերյալ Սաակաշվիլու գրառմանը
17:12 - 28 սեպտեմբերի, 2020

Սաակաշվիլու գրքի թարգմանչի արձագանքը՝ Արցախի հարցի վերաբերյալ Սաակաշվիլու գրառմանը

Մեր հարևան Վրաստանում առաջիկայում սպասվող ընտրություններում երկրի ղեկավարի պաշտոնին հավակնող Միխեիլ Սաակաշվիլին հանդես է եկել կտրուկ և ոչ հավասարակշռված հայտարարությամբ, որով պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Քաղաքացու որոշում կուսակցության անդամ, Սաակաշվիլու Ուժերի զարթոնք գրքի թարգմանիչ Միքայել Նահապետյանը։
 
«Ուզում եմ հատուկ նշել, որ այս կոնֆլիկտը ծագել է, երբ արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացմանը Ադրբեջանը պատասխանել է ագրեսիայով։ Այս համատեքստում Ադրբեջանի տարածքային ամբողջականության փաստարկը ոչ այլ ինչ է, քան խրախուսման մեխանիզմ՝ նորանոր ագրեսիաների համար, ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ աշխարհի այլ կետերում։ Եվ այս արձանագրումը միջազգային հանրության կողմից երաշխիք կդառնա աշխարհի տարբեր կետերում արկածախնդիր ագրեսորներին զսպելու հարցում։
 
Կարծում եմ՝ պարոն Սաակաշվիլին կարիք ունի տարածաշրջանին նայելու ոչ միայն նախընտրական հաշվարկների, այլև երկարաժամկետ կայունության տեսանկյունից, որովհետև մենք ոչ մի տեղ չենք կորչելու և հաճախ ենք ստիպված լինելու առնչվել մեկս մյուսի համար նուրբ հարցերի»,- գրել է Նահապետյանը։
 
Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ անդրադարձել է Արցախի սահմանին տեղի ունեցող իրադարձություններին՝ Արցախը ներկայացնելով որպես Ադրբեջանի մաս։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել