Մենք լավ գիտենք, որ Ադրբեջանի կազմում եղած կործանիչները իրենց առաջադրված խնդիրները չեն կարող կատարել ինչպես հարկն է, դրա համար թուքական F-16-երն այնտեղ են․ Արծրուն Հովհաննիսյան
12:52 - 30 սեպտեմբերի, 2020

Մենք լավ գիտենք, որ Ադրբեջանի կազմում եղած կործանիչները իրենց առաջադրված խնդիրները չեն կարող կատարել ինչպես հարկն է, դրա համար թուքական F-16-երն այնտեղ են․ Արծրուն Հովհաննիսյան

Վաղ առավոտվանից հյուսիսային ուղղությամբ շարունակվում են մարտերը։ Հակառակորդը կիրառվում է բազում միջոցներ՝ այդ թվում հեռահար ճշգրիտ միջոցներ, ԱԹՍ-ներ, մեծ քանակությամբ հրետանի։ Մեր ԶՈՒ-երը հերոսաբար դիմակայում են, մենք էլ ունենք զոհեր, որոնց մասին լրացուցիչ կհայտնենք։ Այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հավհաննիսյանը։

«Դեռեւս օգոստոսին, երբ Ադրբեջանն ավարտեց զորավարժությունները, եւ F-16 կործանիչները չհանվեցին այնտեղից, ՀՀ-ն այս հարցը բարձրացրել է։ Մենք լավ գիտենք, որ իրենց կազմում եղած կործանիչները իրենց առաջադրված խնդիրները չեն կարող կատարել, ինչպես հարկն է, դրա համար F-16-երն այնտեղ են։ ՀՀ-ն տիրապետում է համապատասխան տեղեկությունների, այդ թվում՝ ռադիոտեխնիկական-հետախուզական միջոցների, եւ բոլոր նրանց, որոնք հերքում են եւ փորձում են լուրջ չվերաբերվել մեր պաշտոնական տեղեկություններին, համապատասխան անակնկալներ սպասվում են՝ ապացույցներով»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելեով, որ F-16-երը գտնվել են եւ գործել են Գանձակի օդանավակայի հատվածից, ասել է թե՝ հիմնականում ՀՀ-ի եւ Արցախի հյուսիսային ուղղություններից։ 

Նա տեղեկացրեց, որ Թուրքիայի օդուժից բերվել են նաեւ այլ սարքեր, օրինակ՝ Բայրակթար եւ այլ ԱԹՍ-ներ։

«Մենք գիտենք, շատ լավ հասկանում ենք, որ F-16-ն օգնում է Բայրակթարին, զուգահեռ սահմանի մյուս կողմից ռադիոտեխնիկական կապի եւ կառավարման թուրքական ինքնաթիռ է թռչում, եւ բորտերով, համարներով գիտենք, որ փոխկապակցված աշխատում են։ Մենք շատ լավ գիտենք, որ միայն F-16-ը կարող էր տեսնել մեր ՍՈՒ25-ին, ոչ մի ՀՕՊ միջոց չէր կարող իրենց էդ պահին էդ տեղում հայտնաբերել»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը։

Նա հավելեց, որ երեկ Վարդենիսին հասցված ավիացիոն հրթիռային հարվածներից հետո ՀՀ-ի ուղղությամբ ակտիվ մարտական գործողություններ չեն ընթացել։ Նախիջեւանի եւ Տավուշի հատվածում համեմատաբար հանգիստ է։ 



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել