Չավուշօղլուն աջակցություն է հայտնել Բայրամովին |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Կողմերը քննարկել են Մոսկվայում կայացած հանդիպումը։ Չավուշօղլուն Բայրամովին հայտնել է, որ Թուրքիան միայն աջակցելու է Ադրբեջանի ընդունած որոշումներին։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին նախօրեին հրավիրել էր Մոսկվա։ ՌԴ արտգործնախարարի միջնորդությամբ ընթացած բանակցություններում հակամարտող կողմերը մարդասիրական նպատակով հրադադար հաստատելու հարցի շուրջ համաձայնության են հասել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով