Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի ԱԳ նախարարները կքննարկեն նաև Ղարաբաղի հակամարտությունը |azatutyun.am|
14:34 - 15 հոկտեմբերի, 2020

Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի ԱԳ նախարարները կքննարկեն նաև Ղարաբաղի հակամարտությունը |azatutyun.am|

azatutyun.am: Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարներ Հայկո Մաասը, Ժան Իվ Լը Դրիանը և Զբիգնև Ռաուն այսօր հանդիպելու են Փարիզում և քննարկելու են Ռուսաստանի հետ հարաբերությունները, Բելառուսում ստեղծված իրավիճակը և Լեռնային Ղարաբաղի ռազմական հակամարտությունը:

Երեք երկրների քաղաքական քննարկումների ձևաչափի անունն է «Վեյմարյան եռանկյունի»:

Հանդիպման մասին հայտնել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության մամուլի վարչությունը:

Մաասը և Ռաուն փարիզյան հանդիպումից հետո անմիջապես կմեկնեն Բեռլին, որտեղ նախատեսված են երկկողմ գերմանա-լեհական բանակցություններ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել