Իրանը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման նախաձեռնությամբ, որտեղ գլխավոր դերը ստանձնելու են տարածաշրջանի երկրները: Այս մասին հինգշաբթի օրը Մոսկվա ժամանելուն պես հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արագչին, փոխանցում է TACC-ը։
«Մենք պատասխանատվություն ենք կրում և օգնում ենք լուծել ճգնաժամը», - դիվանագետի խոսքերը մեջբերվում են Ռուսաստանի Դաշնությունում Իրանի դեսպանատան տելեգրամյան ալիքում:
Նա շեշտել է, որ Իրանի առաջարկի հիմնական նպատակը այս ճգնաժամի վերացումն է:
«Իրանի ծրագրի ամենակարևոր առանձնահատկությունը տարածաշրջանային մոտեցումն է, և մեկ այլ առանձնահատկությունն էլ իրատեսությունն է։ Մենք առաջարկել ենք տարածաշրջանային մոտեցում այս ճգնաժամի լուծմանը տարածաշրջանի երկրների մասնակցությամբ, որոնք առանցքային դեր ունեն, և Ռուսաստանը տարածաշրջանի կարևոր երկրներից մեկն է»,- նշել է նա։
Փոխնախարարի խոսքով՝ առաջին փուլում Իրանի ծրագիրը «տարածաշրջանի երկրների կողմից գործնականորեն հետևելն է մի շարք սկզբունքների, ինչպիսիք են օկուպացիայի ավարտը, տարածքային ամբողջականության հարգումը, ինքնիշխանության հարգումը, սահմանների անձեռնմխելիության սկզբունքը, հումանիտար իրավունքների և փոքրամասնությունների իրավունքների հարգումը, քաղաքացիական անձանց և տարածքների վրա հարձակումների կանխումը»։
comment.count (0)