shantnews.am: Այսօր ՀՀ ԱԺ-ում փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի այն դիտարկմանը, թե որոշ սխալներ կարող են պատճառ դառնալ, որպեսզի «թավշա հեղափոխություն իրականացնողները թավշա հեռացում ունենան»:
«Քաղաքացին է որոշում՝ այդ հեռացումը կլինի՞, թե՞ չի լինի, թե՞ ընդհանրապես ֆանտաստիկայի ոլորտից է, դա արդեն ժամանակը ցույց կտա: Ոչ մի ինտրիգ չկա պարոն Միքայելյանի ասածի մեջ և ոչ մի ինտրիգ չի լինելու իմ ասածի մեջ: Եղել է այն, ինչը եղել է, մենք հետևություններ ենք արել: Ի գիտություն ենք ընդունել մեր սխալները: Իհարկե, սխալներ եղել են, եթե մենք պարտվել ենք: Ես կարծում եմ, որ անհատների պարագայում մեղադրանք առաջադրելը ճիշտ չէ, որովհետև, ըստ իս, պատճառները եղել են շատ, և մենք էդ պատճառները նայել ենք, քննարկել ենք, կարձագանքենք և հետևություններ կանենք»,- ասել է Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ Սասուն Միքայելյանը ՔՊ-ի հիմնադիր անդամներից է և չի կարող կուսակցությունից «պոկվել»:
ԱԺ փոխխոսնակն ասել է, որ որևիցե խմորում չկա, իր համար տհաճ է, որ Սասուն Միքայելյանը վարչության անդամ չէ:
«Բայց կուսակցությունը կենդանի օրգանիզմ է, տարբեր բաներ կարող են լինել»,- հավելել է Սիմոնյանը:
comment.count (0)